Երկրի տնտեսական զարգացման գործոններից մեկը տեղական արտադրությունն է: Խթանելով հայրենական արտադրությունը՝ հնարավոր է ոչ միայն նպաստել արտահանման ծավալների աճին, այլ նաև աշխատատեղերի ավելացմանը:

Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալներով՝ այս տարվա հունվար-սեպտեմբերին 2014թ. նույն ժամանակահատվածի համեմատ Հայաստանում հագուստի արտադրության ցուցանիշները բարելավվել են 9.4 տոկոսով և կազմել 6 մլրդ 398.2 մլն դրամ։

Այս տարվա առաջին 9 ամիսներին արտադրվել են 6.6 տոննա բամբակյա գործվածքներ, 34.9 տոննա գորգեր և գորգեղեն, 5 մլն 133.2 հազար զույգ գուլպեղեն և 2 մլն 863 հազար հատ տրիկոտաժեղեն:

Բացի դրանից, այս տարի մանածագործական արտադրությունը կազմել է 354.7 մլն դրամ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել