ՀՀ կառավարության առաջիկա նոյեմբերի 5-ի նիստի օրակարգ է ներառվել ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանի` օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած «Թուրքիայի Հանրապետության կողմից հայրենի բնօրրանի` Հայաստանի տարածքների բռնազավթումը (օկուպացիան) և հայերի Մեծ հայրենազրկումը դատապարտելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը:

Գործադրի եզրակացության նախագիծը հնարավորինս համառոտ է. «ՀՀ կառավարությունը նպատակահարմար չի համարում ներկայացված օրենքի նախագծի քննարկումը և ընդունումը»: ՀՀ օրենսդրությամբ սահմանված բոլոր ընթացակարգերը պահպանվել են, այդ թվում հայտնվել է, որ ներկայացված օրենքի նախագիծը ՀՀ Ազգային ժողովում քննարկելիս հարակից զեկուցմամբ հանդես է գալու ՀՀ արտաքին գործերի նախարարը: Նստում եզրակացության նախագիծն ընդունելու դեպքում այն ՀՀ վարչապետի ստորագրությամբ կուղարկվի ՀՀ Ազգային ժողովի նախագահին: ԱԺ նախագահն իր հերթին օրենքի նախագծի քննարկման գլխադասային է նշանակել Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել