Ռուսական Спорт-Экспресс-ը ամփոփել է հետխորհրդային տարածքի երկրների նոյեմբեր ամսվա լավագույն ֆուտբոլիստի քվեարկության արդյունքները: Ինչպես տեղեկանում է ՀՖՖ պաշտոնական կայքը, ամենաշատ ձայները հավաքել է Մոսկվայի "Դինամոյի" և Ռուսաստանի հավաքականի ֆուտբոլիստ Ալեքսանդր Կոկորինը, ով հավաքել է 52 միավոր: Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Կոկորինից ետ է մնացել ընդամենը 3 միավո

րով և զբաղեցրել է 2-րդ հորիզոնականը: Ընդհանուր հաշվարկով (հունվար-նոյեմբեր) Մխիթարյանն զբաղեցնում է առաջին հորիզոնականը և ունի 296 միավոր: Դեկտեմբեր ամսվա քվեարկությունից առաջ Մխիթարյանը 33 միավորով առաջ է անցել Ռուսաստանի հավաքականի հարձակվող Ալեքսանդր Կերժակովից:

Հիշեցնենք նաև, որ Մխիթարյանը ճանաչվել է լավագույնը մայիս, հուլիս, օգոստոս և սեպտեմբեր ամիսներին:

Կից նյութն` այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել