Ադրբեջանական Հանրապետությունում անցկացված խորհրդարանական ընտրություններում առաջին անգամ, թեև բավական թույլ արտահայտված կերպով, այսուհանդերձ որոշակի դերակատարություն է ունեցել նաև էթնիկական գործոնը: 

Բացառապես էթնիկական պատկանելության հիմքի վրա սեփական պատգամավորության թեկնածուներին ձայն տալու կոչերով սոցիալական ցանցերում մասնավորապես հանդես են եկել կովկասյան պարսիկները (թաթերը), թալիշները և այրումները: 

Առավել ակտիվ քարոզչություն են վարել հատկապես թալիշները, որոնք գրեթե միահամուռ կերպով աջակցել են բացառապես թալիշաբնակ Լերիկի շրջանում պատգամավորության թեկնածու առաջադրված «Ազերի-Թալիշ Միություն» ՀԿ-ի նախագահ Մեհդիբեկ Սաֆարովին, ով, սակայն, չի ընտրվել՝ այսօր տարածելով պաշտոնական հայտարարություն ողջ քարոզարշավի ընթացքում և քվեարկության օրը տվյալ տեղամասում գրանցված կոպիտ խախտումների վերաբերյալ: 

Լուսանկարում՝ Մեհդիբեկ Սաֆարովի քարոզչական պաստառներից:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել