Ազգային ժողովում ընթանում են 2016 թվականի բյուջեի նախագծի վերաբերյալ քննարկումները: Այսօր Կենտրոնական բանկի ղեկավար Արթուր Ջավադյանը քննարկումների ժամանակ հայտնել է, որ եկող տարի ԿԲ վարչարարական ծախսերը կավելանան 6.9 տոկոսով: Սրա արդյունքում էլ որոշակիորեն կբարձրանան Կենտրոնական բանկի աշխատակիցների աշխատավարձերը:

Այսինքն, ըստ Ջավադյանի՝ ավելանալու են միայն ԿԲ աշխատավարձերը:
Անհասկանալի են նման մոտեցումները: Ջավադյանը չի խոսում այլ գերատեսչությունների աշխատավարձերի բարձրացման մասին: Պարո՛ն Ջավադյան, բարձրացնում եք, որ ի՞նչ անեք: 
Եթե ուրիշ ոչ մի ոլորտում աշխատավարձերի հետ կապված դրական տեղաշարժ չի լինելու, ԿԲ աշխատակիցները, հետաքրքիր է, ինչո՞վ են առավել մյուսներից, որ բարձրացնում եք աշխատավարձերը:

Կարծում եմ՝ այսօր առկա հազար ու մի բացերի ֆոնին Կենտրոնական բանկում նմանատիպ փոփոխություններն ամենևին առաջնային չեն և ոչ մի խնդիր չեն լուծելու փաստացի: 
Եթե աշխատավարձերը բարձրացնելու հարց լինի, ապա չպետք է տարանջատել այս կամ այն գերատեսչության աշխատակիցներին: Իրոք չեմ հասկանում միայն ԿԲ-ի աշխատավարձերը բարձրացնելու իմաստը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել