Hraparak.am-ը գրում է.

«Ոսկու շուկայի» կորած աշխատակից  Նելլի Հարությունյանին հայտնաբերել են Երևանի Մարգարյան փողոցի շենքերից մեկում։ Նրա հագին եղել է հետևյալ գրությամբ շապիկ՝ ընդմիշտ քոնը (Forever Yours) շապիկ։  Նելլիի ամուսնու հարազատները Hraparak.am-ի հետ զրույցում ասացին. «Շատ լավ է, որ հայտնաբերվել է, ոնց անհետ կորել էր, տենց էլ թող անհետ գնա և հորական տանը ապրի»։

Բազմիցս Նելլի ամուսնու մայրը մեզ հետ զրույցում հերքել էր վարկածը, թե Նելլիին կարող էին սպանել կամ  Նելիին կարող էին ինքնասպանության հասցնել: «Մենք գիտենք, որ նա մի օր կգա, մեզ երբեք չի մոռանա ու հաստատ կվերադառնա տուն: Երեխաները անհամբեր նրան են սպասում, առանց նրա իրենց կյանքը չեն պատկերացնում»,- ասել էր նրա ամուսնու մայրը՝ տիկին Թամարան: 

Ավելի վաղ հայտնել էինք, որ անհետացման դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել ՔՕ-ի110-րդ հոդվածի հատկանիշներով, այն է՝ ինքնասպանության հասցնելը։

Ոստիկանությունից մեզ տեղեկացրեցին, որ որևէ տեղեկություն չեն կարող իրենք տրամադրել, քանի որ քրեական գործ է հարուցվել և գործը գտնվում է Քննչական կոմիտեում: Քննչական կոմիտեից տեղեկացրին, որ երեկ երեկոյան է Նելլի Հարությունյանը ներկայացել նախաքննություն իրականցնող մարմին և հարցաքննվել է որպես վկա, այլ մանրամասներ այս պահին չհրապարակեցին՝ խոստանալով հետագայում հաղորդագրություն կտարածեն։ Գործով նախաքննությունը շարունակվում է։ 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել