Ոսկու շուկայի աշխատակիցն օգոստոսի 21-ին անհետացել էր:
Սեպտեմբերի 1-ին քրգործ էր հարուցվել Քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի հատկանիշներով, այն է՝ ինքնասպանության հասցնելը, իսկ սեպտեմբերի 12-ին քրգործը վերաորակվել էր սպանության հոդվածով։ Քրեական գործի նախաքննության ընթացքում հարցաքննվել էին Ն.Հարությունյանի ընտանիքի անդամները, շուրջ մեկ տասնյակից ավելի վկաներ:
Նոյեմբերի 2-ին այդ աշխատակիցը հայտնաբերվել է ողջ և առողջ: Եթե մի քիչ ուշ հայտնաբերվեր, իրավապահները հայտնաբերելու էին մարդասպանին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել