Հերթական արձակուրդս անցկացրեցի Բելառուսում և կցանկանայի կիսել տպավորություններս այդ երկրի մասին:

1, Բելառուսը ԱՊՀ այն եզակի երկիրն է, որը ոչ մի տարածքային խնդիր չունի հարևան երկրների հետ:
2, Պաշտոնական Բելառուսը մշտապես հանդես է գալիս այլ երկրների կոնֆլիկտների խաղաղ բանակցային կարգավորման նախաձեռնությամբ (Նորմանդական քառյակ, ԵԱՀԿ Մինսկի խումբ և այլն):
3, Խաղաղասիրությունը ամրապնդված է այդ երկրի օրհներգի առաջին իսկ բառերում Мы белорусы мирные люди...
4, Բելոռուսում չկան օրենքով գողեր: Երիտասարդությունը ծիծաղում է հանցագործ աշխարհի ներկայացուցիչների վրա ու նրանց համարում է неудачник:
5, Ալկոհոլ օգտագործած վիճակում մեքենա վարելը բացառվում է, քանի որ երկրորդ անգամ նման խախտում արձանագրելու դեպքում պետականացվում է մեքենան որի ղեկին հարբած վարորդ է նկատվել: Հարբած վարորդը ոստիկանի համար նույնացվում է պոտենցիալ մարդասպանի հետ:
6, ԱՊՀ տարածքում ամենացածր հանցագործության ինդեքս: 
Հանցագործությունների ինդեքսով աշխարհում 4-րդ տեղ:
7, Բարձրորակ ու պատասխանատու առողջապահություն: Մինսկում այդպես էլ չգտա որևէ բժիշկ, ով հանուն փողի ինձ միջմկանային սրսկում կաներ Ալոեյի էքստրակտ, ստիպված գրանցվեցի հյուրանոցի բուժկետում, որտեղ մանրամասն հետազոտությունից հետո իրականացրեցին սրսկումը, նախապես գրանցման վկայականս ստուգելուց հետո միայն: 
Կեղծ դեղերի իսպառ բացակայություն: Դեղերի մեծամասնությունը բժիշկի թույլտվությամբ է: Շատ քիչ դեղեր կան, որոնք հնարավոր է ազատ ձեռքբերել դեղատներում:
Ընդհանրապես Բելառուսում ցանկացած արտադրանք առանձնանում է բարձր որակով, իսկ սննդամթերքի անվտանգությունը առաջին տեղում է: 
8, Բելառուսական Горизонт ընկերությունն արտադրում է բարձրորակ LSD հեռուստացույցներ:
9, Viber ընկերության գլխամասային գրասենյակը գտնվում է Մինսկում:
10, Երկրի խոշոր հարկատուները ոչ թե ներկրող ընկերություններ են, այլ Танки on line խաղի հեղինակ բելառուս երիտասարդ IT մասնագետները:
11, Բելառուսի կրթական համակարգը այնպիսինն է, որ ցանկացած ուսանող հնարավորություն ունի անվճար սովորելու:
12, Թիկնապահներով և ուղեկցող մեքենայով Բելառուսում շրջում են միայն 2 հոգի՝ երկրի նախագահը և Իսրայելի դեսպանը:
13, Արգելված է ծխախոտի ու ալկոհոլի գովազդը:
14, Մինսկում համարյա երբեք խցանումներ չեն լինում, որովհետև 3 միլիոնանոց քաղաքը ոչ թե իրար գլխի վրա կառուցած շենքեր են, այլ փռված, կանաչ տարածքներով հարուստ:
15, Բելառուսի քաղաքացիները սիրում են իրենց նախագահին և մտերմիկ անվանում են Батька:
16, Բելառուսում տպագրվում է 216 անուն տպագիր թերթ: Խոշոր գործարանները ունեն իրենց թերթերը:
17, Ամանորը նշվում է միայն մեկ օր՝ հունվարի 1-ին: Հունվարի երկուսին բոլորը հանգստանում են տոներից, իսկ ամսի 3-ից բոլորը աշխատում են:
18. Բելառուսը բենզին չի ներկրում, փոխարենը ներկրում է հում նավթ, որից ստանում է բենզին: Սա լուծում է բազմաթիվ աշխատատեղերի խնդիր, իսկ բենզինը համարյա կիսով չափ էժան է մեր երկրից:
19. Բելառուսում գործում է օրենք, ըստ որի բյուջետային փող գողացած չինովնիկը գողացածի եռապատիկը վճարելով ազատվում է պատասխանատվությունից:
20 Բելառուսում գործում է պորտաբուծության հարկ, ըստ որի 2 ամիս չաշխատող մարդը պարտավոր է հարկեր մուծել: Հարկը չվճարելու դեպքում ենթարկվում է քրեական պատասխանատվության:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել