Картинки по запросу կառավարություն2014 թվականից իրականացվում է Եվրամիության հետազոտության և նորարարության Հորիզոն-2020 շրջանակային ծրագիրը, որը շարունակվելու է մինչև 2020 թվականը: Ծրագիրն ընդգրկում է երեք հիմնական մաս՝ գիտության գերազանցություն, արդյունաբերական առաջնորդություն, հասարակական մարտահրավերներ:

Հորիզոն- 2020- ի գերակայությունները նպատակաուղղված են խրախուսելու և ֆինանսավորելու հետևյալ նախաձեռնությունները՝ -համաշխարհային մակարդակի գիտական հետազոտությունների իրականացում՝ ներգրավելով և պահպանելով բարձր մասնագիտական որակավորում ունեցող հետազոտողներին և զարգացնելով լավագույն հետազոտական ենթակառուցվածքները, -կարևորագույն տեխնոլոգիաների /միկրոէլեկտրոնիկա, առաջատար արդյունաբերություն և այլն/, -հետազոտությունների և մշակումների բնագավառում մասնավոր ներդրումների չափի ավելացումը՝ Եվրոպայում փոքր և միջին նորարարական ձեռնարկությունների, ինչպես նաև կլիմայի, շրջակա միջավայրի, էներգետիկայի, տրանսպորտի ոլորտներին առնչվող նորարարական նախաձեռնությունների աջակցություն:

Բացի վերոհիշյալ գերակայություններից՝ Հորիզոն- 2020 ծրագիրն ունի նաև երկու հատուկ նպատակ՝ գերազանցության տարածումը, մասնակիցների շրջանակի ընդլայնումը, ինչպես նաև հասարակական գործընթացներում գիտության դերի արժևորումը: ՀՀ կրթության և գիտության նախարարությունը, հաշվի առնելով ծրագրի մասնակիցներին ներկայացվող պահանջները, ինչպես նաև Եվրամիության իրականացրած FP7 շրջանակային ծրագրի արդյունքը՝ հանգել է այն եզրակացության, որ ՀՀ պետական գիտական կազմակերպություններից և բուհերից շուրջ 30- ը կարող է արդյունավետ մասնակցել Հորիզոն- 2020 ծրագրի տարբեր գերակայություններով անցկացվող մրցույթներին:

Նախարարության առաջարկով էլ ՀՀ կառավարությունն իր անցած նիստում համաձայնություն է տվել ՀՀ կառավարության և Եվրահանձնաժողովի միջև Եվրամիության Հորիզոն-2020 ծրագրին մասնակցելու առաջարկությանը: Ծրագրի իրագործումը կարող է նպաստել մեր երկրի գիտականմբերի՝ հետազոտության եվրոպական տարածք ինտեգրվելուն, համաշխարհային մակարդակի գիտական հետազոտությունների անմիջական մասնակիցը դառնալուն, ինչպես նաև ժամանակակից հասարակական մարտահրավերների լուծմանն ուղղված հետազոտություններում և մշակումներում իրենց ակտիվ դերակատարությամբ հանդես գալուն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել