Ֆրանսիական AFP-ն տարածել է հայտարարություն, որտեղ նշվում է, որ Իսլամական պետությունն իր վրա է վերցրել Եգիպտոսից Ռուսաստան թռչող A321-ի վթարի ողջ պատասխանատվությունը: 
Նույնը հաստատել է նաև BBC-ն: ԻՊ-ի անունից Telegram-ի մեսինջերում հայտարարություն է տարածվել տեղի ունեցածի վերաբերյալ: 

Բայց ինչքան էլ հետաքրքիր ա, Եգիպտոսը հերքում է, որ ինքնաթիռին հարվածել են, կամ ահաբեկչություն է տեղի ունեցել: Բացի դա էլ «Когалымавиа»-ն էլ հայտարարել է, որ տեղի ունեցածը տեխնիկական խնդիրների հետևանք է: 

Եթե սա արևմտյան մամուլի հերթական բզբզոցն ու ապատեղեկատվությունը չէ, և եթե իրոք պարզվի, որ ինքնաթիռին հարվածել են ԻՊ-ականները, ապա Սիրիայում գործողությունները մի քանի անգամ կուժեղացվեն: 
Ամեն դեպքում ռուսական մեդիայում թեմայի վերաբերյալ նյութերի թիվը կտրում-աճում է... Դեռ պաշտոնական հայտարարություն չի եղել։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել