Էսօր ազգի կեսը թուրքական շորոր ա հագնում, նույն կեսը թուրքական մուղամ ա լսում, նույն կեսն Անթալիայում ա հանգստանում, էն մի կեսը հացի փող ա փորձում վաստակել ու առհասարակ չի հանգստանում, իսկ ստեղ լուրջ դեմքերով մարդիկ դրած Հելոուին են քլնգում, թե բա՝ էդ հայկական չի, մի՛ տոնեք: Այ մարդ, եթե էս գորշ, մունաթ, տխուր հայկական իրականության մեջ մարդիկ էս ճանապարհով գոնե մի քիչ ուրախանում են, ցրվում, ու իրանց էդ դզում ա, ուրեմն ես երկու ձեռքով կողմ եմ էդ տոնին... Թող տարին 10 անգամ լինի, ու թող էլի լիքը ոչ հայկական տոներ լինեն, որոնք մարդիկ սենց կայֆ տրամադրությամբ ու եռանդով կտոնեն... Թե բա եկեղեցին դեմ ա... Է հա բա, իրանցով լինի մենակ մեռելոց ենք անելու ու ինչքան շատ, էնքան լավ... Բա պիտի տխուր լինի, ուրախ մարդիկ քիչ են եկեղեցի գնում... Իրանց մոտ բիզնեսի շահերի բախում ա, հասկանալի ա, բա դուք ի՞նչ եք ինքնամոռաց ընկել էդ տոնի հետևից, հանգստացեք, նորմալ ա ամեն ինչ, հայեցիությունը չպակասեց, էնքան մինիմալի վրա ա, որ չգիտեմ էլ՝ պակասելու տեղ ունի, թե չէ... Ավելանալու տեղ որ հաստատ ունի, բայց Հելոուինի բոյկոտը վերջին բանն ա, որով պետք ա դա անել... Մի խոսքով, շնորհավոր բոլորի Հելոուինը, ով տոնում ա, լավ ա անում, ես ուղղակի հավես չունեմ, բոլորիդ բարի ժամանց։ Wink

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել