Pastinfo.am-ը գրում է.
Լոս Անջելեսում լեսբուհի զույգը դատի է տվել ոստիկանին, այն բանից հետո, երբ նրանք առևտրի կենտրոնում համբուրվել են, իսկ ոստիկանը նրանց ձերբակալ է: Գրում է «BuzzFeed»-ը:
 
21 և 25-ամյա աղջիկների խոսքով՝ ոստիկանն առևտրի կենտրոնում գնումեր կատարելիս է եղել, երբ նկատել է, որ աղջիկները ձեռք-ձեռքի տված գրկախառնվել և համբուրվել են, որից հետո ոստիկանը հրամայել է դադարեցնել այդ գործողությունները:
 
Սիրահար զույգն անտեսել է, իսկ ոստիկանը նրանց սպառնացել է, որ  առևտրի սրահից դուրս կհանի:
 
Աղջիկներից մեկը փորձել է անվտանգության աշխատակից կանչել, սակայն ոստիկանը բռնել է նրա ձեռքը, իսկ աղջիկը փորձել է ձեռքն ազատել, սակայն վայր է ընկել և գլուխը հարվածել է ցուցափեղկին, ապա ընկել է հատակին:
 
Այս ամենից հետո ոստիկանը ձերբակալել է նրանց:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել