Ֆեյսբուքում ամենահայտնի «ֆեյք» օգտատեր Անկախ Հայաստանը երեկ քուն ու դադար կորցրել էր ու նոր «վավերագրական ֆիլմի» սցենար էր գրել: 
Նախ ասեմ, որ շնորհակալ եմ Անկախին՝ իմ ու իմ ընկերների էջերին ակտիվ հետևելու համար, բայց միևնույն ժամանակ ցանկանում եմ նշել, որ ամեն ինչ չէ, որ այդպես է... 
Այդ պատճառով խոսքս ուղղում եմ Անկախին. 
Հարգելի Անկախ Հայաստան, նկատել եմ, որ հաճախ գովասանքի խոսքերի եմ արժանացել Ձեր կողմից, ինչի համար անկեղծ շնորհակալ եմ։
Այսօր միգուցե Ձեզ զարմացնեմ, բայց իրականում Ձեր ֆանտազիան ոչ մի կապ չունի իրականության հետ: 
Ես ու Սիլվան հին ընկերներ ենք, ավելին՝ իրականում հարգում ու սիրում եմ նրան ու կարող եմ շատ անգամներ իմ էջում նրան գովերգող նյութեր գրել. նա իրականում արժանի է: Սիլվան ու իր ընտանիքի յուրաքանչյուր անդամ շատ հարազատ ու սիրելի են իմ կողմից: 
Ես հասկանում եմ, որ Դուք փորձում եք Ձեզ PR անել ու այս առնչությամբ մի առաջարկ ունեմ Ձեզ. ես պատրաստ եմ անընդհատ լինել Ձեր թեմաների գլխավոր «հերոսուհին», բայց այն պայմանով, որ Դուք այսուհետ իմ ընկերներին չեք ներգրավի Ձեր PR ծրագրերում: 
Խնդրում եմ, իմ ընկերների մասին ոչինչ մի գրեք, առավել ևս, որ Ձեր գրածները նրանց վիրավորում են»: 
Հուսամ՝ առաջարկս կընդունեք, ու բոլորն ուրախ կլինեն, իսկ Դուք՝ փիառված: 
Շնորհակալություն:

Հ.Գ. Մեկ էլ չեմ հասկանում՝ որտեղի՞ց եք վերցրել, որ մենք իրար հետ խնդիրներ ունենք... Ներեցեք, բայց սխալ եք:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել