keyboard_arrow_up
Բլոգոլորտ
մամուլ

Դեմքի համար նախատեսված դիմակ ասպիրինով և մեղրով

visibility 8046 commentմեկնաբանել

Սիրելի կանայք, դեմքի հետ կապված տարբեր խնդիրներից ազատվելու համար խորհուրդ է տրվում օգտագործել մեղրով և ասպիրինով պատրաստված այս շատ արդյունավետ դիմակը:

Պատրաստման համար վերցրեք 2 կոճակ ասպիրին, մեղր և ջուր: Մի քանի կաթիլ ջուր եք լցնում ասպիրինի վրա՝ թողնելով 10-20 վայրկյան, որպեսզի այն փափկի: Հետո դրա վրա ավելացնում եք մեկ թեյի գդալ մեղր: Քսում եք դեմքին՝ թողնելով՝ մնա 10 րոպե: 10 րոպե անց այն օգտագործում ենք որպես սկրաբ և մաշկը շփում պտտական շաժումով: Աշխատեք այնպես քսել, որ աչքերի շուրջը չքսվի (այս հատվածում մաշկը շատ նուրբ է):

Վերջում լվացվեք և քսեք խոնավացնող կրեմ: Ցանկալի է՝ դիմակը կրկնեք երկու օրը մեկ: Մեկ շաբաթ անց արդյունքը նկատելի կլինի, իսկ երեք ամիս եթե այն հետևողական օգտագործեք, ապա Ձեր մաշկն ուղղակի անճանաչելի կդառնա՝ զերծ ավելորդ սև կետիկներից:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել