Ինչ-որ նորարարություն եմ նկատել «Արմենիայի» եթերում: Որևէ մեկը գիտի՞, թե ինչի՞ է ամեն հաղորդումից առաջ շրջանակի մեջ վերցրած ինչ-որ թիվ գրվում (օրինակ՝ 16+, 12+ և այլն): Դե կարող եմ ենթադրել, որ եթե գրվում է «16+», նշանակում է դա կարող են դիտել 16 տարին լրացած անձինք: Բայց այս դեպքում էլ ինձ զարմացնում է հեռուստատեսության տրամաբանությունը: Օրինակ՝ «Դժվար ապրուստ» հեռուստասերիալը սկսվելիս (էլի կպանք էս սերիալին :ԴԴ) ներքևում գրվում է «16+», դա նշանակում է, որ հեռուստատեսությունը ինքն էլ գիտակցում է, որ դա անչափահասների համար չէ: Հարց է ծագում՝ եթե գիտակցում է, ինչո՞ւ է սերիալը օրը մի քանի անգամ կրկնում այնպիսի ժամերի, երբ երեխաները նույնպես հեռուստացույց են դիտում: Իսկ երեխաների կողմից շատ սիրված մուլտֆիլմը՝ «Գտնված երազ», ցուցադրում է ուղիղ ժամը 00:00-ին և ներքևում գրում. «0+»: Տրամաբանությունը չեմ հասկանում, անկեղծ )) Բայց էս ամենից մի քանի հետևություն կարելի է անել.

1. «Արմենիան» հիանալի հասկանում է, որ այն, ինչ ինքը ցուցադրում է, վնասակար է անչափահասների համար, անթույլատրելի է:
2. Գիտակցելով էլ շարունակում է ցուցադրել:
3. Նա չի գիտակցում, թե որ հաղորդումը կամ ֆիլմը ժամը քանիսին կարելի է ցուցադրել:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել