Դաշնակների անամոթութությունը, ստերն ու կեղծիքները սահմաններ չունեն: Այսօր պատմական հեռվից ու փաստերից արդեն պարզ երևում է, որ հայոց այդ «ամենազգային կուսակցություն» կոչված ՀՅԴ-ն է եղել թուրքերի և ռուսների այն գլխավոր գործիքը, որի միջոցով նրանք ապահովել են հայ ժողովրդի և նրա ընդհանրական շահերի ոչնչացումը հայերի ցեղասպանության և արտագաղթի համար «նպաստավոր» պայմաններ ստեղծելու միջոցով: Վերջին 25 տարիներին ևս դաշնակների ծախու ղեկավարության Հայաստանի՝ որպես պետության և հայերի որպես ժողովուրդ ոչնչացման այդ դավաճանական վարքագիծը ոչ մի փոփոխության չի ենթարկվել, Հայաստանում դեռ բնակվող հայերն ազգային ու պետական և հանրային ընդհանրական շահեր իրականում այլևս չունեն, որոնք պաշտպանելու կարիք զգացվի: 
Եվ այսօր այս մոխրաթավալները համարձակվում են ի լուր ժողովրդի ձայները գլուխները գցել և պահանջել իրենց սմբակները լվանալ և ջուրը խմել: Աղվան Վարդանյանն ասում է. «...Առաջին հանրապետության դեմ խոսողները ամեն օր պիտի Դաշնակցության ոտքերը լվանան, ջուրը խմեն: Եթե այդ հանրապետությունը չստեղծվեր՝ ո՛չ Երկրորդը կլիներ, ոչ էլ Երրորդը...»: Նախ տարրական քաղաքական գիտելիքների մասին. Վարդանյանը բացահայտորեն ստում է, երբ ՀՅԴ-ին նույնացնում է Առաջին հանրապետության հետ: Դրանք տարբեր բաներ են՝ մեկը, թեկուզ իշխող, բայց ընդամենը կուսակցություններից մեկն է, մյուսը պետություն է, որի դեմ ոչ ոք որևէ բացասական արտահայտություն չի անում կամ եթե ակամա անում է՝ ենթատեքստից հասկացվում է, որ խոսքը էլի վերաբերվում է իշխող կուսակցությանը: Այս դաշնակի «...Եթե այդ հանրապետությունը չստեղծվեր...» արտահայտության թեական խոսքը կոնկրետ փաստի առկայության պայմանում ևս քաղաքական տգիտության ցուցանիշ է: Նույնի գլխավոր միտքն այլ կերպ պիտի ձևակերպվեր, որը, երևում է, հասու չէ Աղվանի ուղեղին: Բայցև միանգամայն համաձայն եմ Աղվանի հետ, երբ նա պնդում է, որ Երկրորդ և Երրորդ հանրապետություներն Առաջին հանրապետության ժառանգներն են: Այո, դա փաստ է, բայց ի՞նչ կարիք կա, որ մոխրաթավալներն իրենց սմբակները նորից խճճեն հակասությունների այն ճահճում, որտեղ ՀՅԴ-ն Արմեն Ռոստոմյանի բերանով, ըստ էության, պնդում է, որ այդ երեք հանրապետություններն էլ հիմք չեն կարող ծառայել Հայաստանի անկախության համար, քանի որ դրանք «արդար գծած սահմաններ չունեն» և կարող են նույնիսկ «չարիք» դառնալ հայերի և Հայաստանի համար: Բան հասկացա՞ք:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել