ՀՅԴ-ի նկատմամբ վերաբերմունքը մշտապես փոխվել է նրա՝ իշխանության, իսկ հիմա արդեն ՀՀԿ-ի ունեցած հարաբերությունների բնույթով՝ տատանվելով միակ ազգային, ավանդական, հստակ գաղափարախոսությամբ ու կայուն էլեկտորատ ունեցող ուժից մինչև անսկզբունքային, իշխանության իր մասը խնդրող և այն ստանալու համար ամեն ինչին պատրաստ ուժի ծիրում։
էս առումով ՀՅԴ-ն իսկապես եզակի քաղաքական ուժ ա ՀՀ քաղաքական դաշտում, եթե նրան համեմատենք ամբողջությամբ սև-սպիտակ հակադրությամբ բնութագրվող հայկական քաղաքական պալիտրայի այլ՝ մշտապես կամ դրական կամ բացասական ընկալում ունեցող քաղաքական ուժերի հետ։
Հիմա կարիք էլ չկա ասելու, թե ՀՅԴ-ի նկատմամբ որ սեզոնային վերաբերմունքն ա գործում, ինչը միանգամայն տրամաբանական ա սահմանադրական բարեփոխումների այս փուլում նրա ունեցած դիրքորոշմամբ, բայց, ճշմարիտ եմ ասում ձեզ, որ այդ վերաբերմունքը մշտական չի լինելու. ՀՅԴ-ն ՀՀ անկախության շրջանում արդեն բազմիցս ապացուցել ա դա՝ պարբերաբար քաղաքական հալածյալից մինչև իշխանության գործընկեր և էլի հակառակը դառնալու յուր անցյալով։
Իրոք, եզակի ուժ ա, ինչ ուզում եք՝ ասեք։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել