Նայելով այսօրվա մեր քաղաքական դաշտին՝ ակնհայտ է դառնում, որ Նիկոլ Փաշինյանը միայնակ ավելի «ընդդիմադիր» է, քան իրենց ընդդիմադիր հայտարարած մյուս կուսակցությունները՝ միասին վերցրած: Դա լավ կամ վատ չէ, այլ մերօրյա քաղաքական իրողությունն է: Քաղաքական դաշտում նոր դիրքավորում ստանձնած քաղաքական գործչի արմատականությունն այսօր հիմնված է և արտացոլում է սոցիալ-տնտեսական լուրջ խնդիրներ ունեցող քաղաքացիների ակնկալիքները, քաղաքական արմատական դիրքորոշումները: Ու չի բացառվում, որ հետագայում, այս հարթակն իրենով փակելով, նա ընդդիմադիր գործչի համար կունենա քաղաքական հաջողություններ: Ինչևէ, կտեսնենք...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել