Replik.am-ը գրում է.

Հունաստանի ափերին ներգաղթյալներ տեղափոխող 4 նավակ է խորտակվել: Արդյունքում առնվազն 7 ներգաղթյալ է զոհվել, որոնցից 4-ը երեխաներ են: Հաջողվել է փրկել ավելի քան 200 մարդու, իսկ ջրում մնացածների հստակ թվի մասին տեղեկություններ չկան:

Ավելի վաղ Ներգաղթյալների հարցերով Միջազգային կազմակերպությունը հայտարարել էր, որ այս տարի արդեն ավելի քան 704 հազար մարդ է ջրային ճանապարհով հասել Եվրոպա: Այդ ճանապարհին ավելի քան 3200 մարդ մահացել է  կամ անհետ կորել Միջերկրական ծովում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել