Pastinfo.am-ը գրում է.

Հոկտեմբերի 29-ին, ժամը 17.09-ին ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունում ահազանգ է ստացվել, որ Երևանի Կոմիտասի պողոտայի 20-րդ շենքի բնակարաններից մեկի դուռը փակվել է, ներսում գտնվող քաղաքացին չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրշեջ-փրկարարները բացել են բնակարանի դուռը. հյուրասենյակի հատակին հայտնաբերել են 1948 թ. ծնված Հ. Մ.-ի դին: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել