www.psyhelp.am և www.psyarmenia.com -ից

Մի ցուրտ առավոտ հայրը զանգահարեց իր որդուն և խնդրեց, որ նա իրեն գյուղ տանի: Պայմանավորված ժամին որդին մեքենայով եկավ հոր հետևից, և նրանք ճանապարհ ընկան: Ճանապարհին հայրը նկատեց, որ մեքենայի վահանակի վրա վառելիքի սլաքը գտնվում է ցուցիչի մեջտեղում:

- Վառելիքիդ բաքը կիսով չափ դատարկ է:

- Ոչ հայրիկ: Բաքը կիսով չափ լիքն է: Նայիր կյանքին լավատեսությամբ:

- Իմ կենսուրախ որդի, մի շփոթիր քո լավատեսությունը իմ հեռատեսության հետ: Արի ճանապարհին մտնենք լցակայան և վառելիք լցնենք:

-Հայրիկ ջան, մի մտածիր: Մեր վառելիքը հերիք է 300 կիլոմետր ճանապարհ գնալու համար, իսկ մենք միայն 100-ն ենք գնալու: Հետադարձ ճանապարհին անպայման վառելիք կլցնեմ:

Հայրն այլևս չվիճեց և ընկավ իր մտորումների գիրկը:

Մի որոշ ժամանակ անց խաչմերուկում մի երթուղային տաքսի հարվածեց իրենց մեքենային: Վարորդները սկսեցին պարզել, թե ով է ճիշտը, և ստիպված եղան սպասել պետավտոտեսչության ներկայացուցչի և ապահովագրական գործակալի գալուն: Փողոցում շատ ցուրտ էր, և հայր ու տղա նստեցին մեքենայի մեջ՝ գործի գցելով շարժիչը, որպեսզի տաքանան: Սակայն վառելիքը շուտով սկսեց վերջանալ, և նրանք ստիպված եղան անջատելու շարժիչը, որպեսզի մի փոքր վառելիք թողնեն՝ մոտակա լցակայան հասնելու համար: Սառը մեքենայի մեջ նստած՝ որդին արդեն խռպոտած ձայնով մրթմրթաց.

- Այո, հայրիկ, դու ամեն դեպքում ճիշտ էիր՝ բաքը կիսով չափ դատարկ է:

Ռոբ Գոնսալվես «Ճարտարապետը»

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել