Հետաքրքիրն այն է, որ Հայաստանի երկու խոշոր քաղաքների հրապարակները, որտեղ մշտապես հանրահավաքներ են անցկացվում, կոչվել կամ կոչվում են Թատերական…
Իրոք այդ հրապարակները մեծամասամբ դարձել են քաղաքական տարաբնույթ ներկայացումների, շոուների վայր: Հիմնականում անտաղանդ դերասանների կատարմամբ, վատ` գրեթե նույնաբովանդակ, անհետաքրքիր պիեսներ… Էլ չեմ խոսում դերասանների մակարդակի մասին, բացառությամբ մի երկու-երեք հոգու, որոնց խաղաոճն էլ արդեն հնացած է ու չի ընկալվում…
Պատահական չէ, որ հանդիսատես չունեն… Հանդիսատեսը հոգնել է նույնաոճ պիեսներից` անհաջող, ոչինչ չասող կամ մի փոքր հետքաքրքիր` հայհոյանքներով համեմված ներկայացումներից, չհաշված որոշ բացառիկ դեպքեր….
Հիմա վաղն էլ կրկին նույն տրագիկոմեդիան, բեմին գրեթե նույն դերասանները, պիեսի նույն ձանձրացնող սյուժեն… Երբ արդեն դու գիտես, թե որ դերասանն ինչ մենախոսությամբ հադես կգա և ինչպես կխաղա…
Խղճում եմ միամիտ հանդիսատեսին, որ չի հոգնում նույն անտաղանդ պիեսներն անընդհատ դիտելուց…
Եղանակն էլ մյուս կողմից` պիեսի նման մռայլ, չտրամադրող, ձանձրացնող ու անհրապույր…

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել