ՄԻԱԿ քարտուղար

Հայաստանում մարդու իրավունքների վիճակի վերաբերյալ գնահատականները խիստ իրարամերժ են: Եթե հետևենք որոշ ՀԿ-ների և ընդդիմադիր քաղաքական կուսակցությունների գնահատականններին, ապա իրականում այս ոլորտում կունենանք բավականին տխուր պատկեր: Տրամագծորեն հակառակ մոտեցումներ ունեն իշխանություններն ու քաղաքացիական հասարակության մի շարք այլ ինստիտուտներ: Ո՞րն է ճշմարտությունը: Ինձ համար ակնհայտ է, որ ճշմարտությունը այս երկու գնահատականների հատման միջակայքում է, որը, եթե վերծանենք, ապա մոտավորապես կունենանք այս պատկերը. «Մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում մեր երկիրը դեռևս հսկայական անելիքներ ունի, բայց միաժամանակ պետք է արձանագրել, որ տարեցտարի առկա խնդիրների որոշակի մասը, այնուամենայնիվ, լուծումներ ստանում է»: Միգուցե կրկնվեմ, բայց պետք է փաստեմ, որ այս ոլորտում խնդիրների մեծ մասը, այսպես թե այնպես, առնչվում է մարդկանց ցածր իրավագիտակցության (սեփական իրավունքերին հետամուտ լինել և առաջմղել) և վստահության դիֆիցիտի (խախտված իրավունքների վերականգնում և արդարադատություն) հետ: Առաջինը առավելապես քաղաքացիական հասարակության ինստիտուտների, իսկ երկրորդը, անշուշտ, պետության խնդիրն է: Եվ այս հարցում քաղաքացիական հասարակությունն ու պետությունը բնական դաշնակիցներ են, քանի որ մարդկանց իրավագիտակցության բարձրացմանը զուգահեռ չի կարող խորանալ անվստահությունը և հակառակը` վստահության բարձրացմանը զուգահեռ չի կարող ցածր մնալ մարդկանց իրավագիտակցությունը: Միաժամանակ այս ոլորտում մի շարք դրական նախադեպերը վկայում են, որ պետության և քաղաքացիական հասարակության ինստիտուտների միջև արդյունավետ համագործակցությունը նշմարվում է, որն արդեն լիարժեք կոնսենսուսի սկիզբն է: Այս դեպքում մի քանի տարի հետո հնարավոր է արձանագրենք, որ մարդու իրավուքների պաշտպանության հարցում մենք շահեկանորեն առանձնանում ենք զարգացման նույն հարթության վրա գտնվող այլ երկրներից:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել