Հայաստանին առնչվող ներիրանական հասարակական-քաղաքական խոսույթում վերջին շրջանում սկսել է շրջանառվել ուշագրավ մի բանաձև՝ «Իրանցիներն ու հայերը մի ժողովուրդ են երկու երկրներում»:

Նման պատկերավոր բանաձևմամբ իրանական ԶԼՄ-ներով երկու օր առաջ մասնավորապես հանդես է եկել ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության նախկին դեսպան Ֆարհադ Քոլեյնին, իսկ այսօր այդ ձևակերպումն արդեն իսկ մի քանի անգամ շեշտվում էր իրանցի գործիչների կողմից մասնավոր զրույցների ընթացքում:

Բանաձևն, անշուշտ, առաջ է քաշված որպես հակաթեզ նախևառաջ ադրբեջանաթուրքական հայտնի «մի ժողովուրդ, երկու պետություն» չակերտավոր տեսության և խորքային իմաստով բավական հստակ ուղերձ է առ այն, որ միջազգային մեկուսացումից դուրս եկող Իրանը պատրաստվում է Հայաստանի հետ զարգացնել բոլորովին նոր որակի քաղաքական, տնտեսական և մշակութային հարաբերություններ, որոնք նաև պետք է հակակշռեն Բաքվի և Անկարայի՝ մեր երկու երկրների շահերի տեսանկյունից վտանգավոր նկրտումներն ու հավակնությունները թե՛ Հարավային Կովկասի և թե՛ Մերձավոր Արևելքի տարածաշրջաններում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել