Մարդիկ հավատում են առաջինը տեսած ու կարդացած լուրին: Ստացվում է, որ միջազգային հարթակում այնքան էլ կարևոր չեն քաղաքական գործողությունները, ավելի կարևոր է, թե ինչ գնահատական կտան լրագրողները, և ինչ արագությամբ կաշխատի պրոպագանդան:

Վերջին շրջանում առաջին հայացքից ավանդական լրատվական միջոցները ետին պլան են մղվում, որովհետև սոցցանցերն ավելի արագ են աշխատում: Ինֆորմացիան այստեղ ավելի արագ է տեղ հասնում ընթերցողին, բայց պետք չէ թերագնահատել նաև ավանդական լրատվամիջոցները, որովհետև այսպես թե այնպես մարդկանց ճնշող մեծամասնությունը դեռ չի օգտվում համացանցային լուրերից ու թերթեր է կարդում: Իսկ ինչը շոշափում ես, այն ավելի հավաստի է դառնում քո աչքերում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել