Խաղողի առատ բերքը Հայաստանում այս տարի որոշակիորեն խնդիրներ էր առաջացրել գյուղացիների մոտ: Հարցն անշուշտ չափազանց կարևոր էր, և դրան անդրադարձ էր եղել նաև պետական մասշտաբով:

Գործարարներն էլ իրենց հերթին փորձում էին որոշակիորեն օգնություն ցույց տալ գյուղացիներին՝ գնելով ավելացած արտադրանքը:

Արմավիրի մարզի բնակիչներն էլ 2 ամիս բողոքի ակցիաներ էին կազմակերպում մարզում՝ պնդելով, որ գործարանները մթերում չեն իրականացնում:

Այսօր արդեն պարզ դարձավ, որ Արմավիրում տեխնիկական սորտի խաղողի մթերումն ավարտվել է: Մարզպետարանի աշխատակազմի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Արթուր Այվազյանը նշել է. «Կարող ենք արդեն ֆիքսել, որ մեր մարզում տեխնիկական սորտի խաղողն ամբողջությամբ մթերվեց: Մեր մարզում խաղողի մթերման հետ կապված խնդիր այլևս չկա»:

Սա այն պարագայում, երբ Արմավիրի մարզում աննախադեպ խաղողի առատություն էր գրանցվել: 
Կարծում եմ՝ խնդիրը ժամանակի հարց է, ուստի պետք է զինվել համբերությամբ և հուսալ, որ նման լուծում կլինի նաև Հայաստանի մյուս մարզերում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել