Վերջին շրջանում միջազգային ֆինանսատնտեսական շուկայում տեղի ունեցած ցնցումները, ինչպես հիշում ենք, զգալիորեն ազդել էր ռուսական ռուբլու վրա: Ստեղծված իրավիճակը շտկելու համար ՌԴ կառավարությունը ձեռնարկում է բազմաթիվ քայլեր:

Այսօր մամուլում լայն տարածում է ստացել ՌԴ նախագահի արտահայտությունն առ այն, որ անթույլատրելի է «օտարերկրյա արժույթի օգտագործումը» ռուսական վառելիքաէներգետիկ ոլորտում: Նա նշել է նաև, որ պետք է սկսել ռուբլու դերակատարության բարձրացման աշխատանքները, այդ թվում՝ ռուսական վառելիքաէներգետիկ համալիրի ապրանքների համար:

Երևի բոլորն էլ կհիշեն աշնան սկզբին տեղի ունեցած ԵԱՏՄ կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստը, որի ժամանակ ՀՀ գործադիրի ղեկավարն ասել էր, որ ժամանակն է, որ ԵԱՏՄ տարածքում ռազմավարական ապրանքների առևտրաշրջանառությունն իրականացվի ոչ թե դոլարով, այլ ռուբլիով:

ՌԴ նախագահի խոսքով՝ ազգային արժույթի օգտագործումը պետք է լինի նաև այն երկրների հետ գործողությունների ընթացքում, «որոնց հետ ակտիվ առևտուր է իրականացվում»: Վերջինիս խոսքից կարելի է փաստել, որ ըստ էության մեկնարկել է մոտ 2 ամիս առաջ հնչած ՀՀ պատվիրակության ղեկավարի առաջարկին համապատասխան գործողությունների մեկնարկը:

Ռուբլու կայունացումն ու արժևորումը շատ կարևոր է նաև ՀՀ տնտեսության կայունացման համար, քանի որ գաղտնիք չէ, որ Ռուսաստանից ուղարկվող տրանսֆերտներն ուղիղ ազդեցություն են ունենում ՀՀ տնտեսության վրա: Բացի դա, մի շարք տեղական ապրանքների հիմնական իրացման շուկան հանդիսանում է Ռուսաստանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել