Yn.am-ը գրում է.

Երկու ամսից ավել է, ինչ անհետ կորած Ոսկու շուկայի աշխատակից Նելլի Հարությունյանի հարազատները նրա մասին որևէ տեղեկություն չունեն։ Ավելի վաղ հայտնել էինք, որ անհայտ կորել է 38-ամյա մի կին՝ Նելլի Հարությունյանը:

Նա օգոստոսի 21-ին դուրս է եկել աշխատանքի վայրից և չի վերադարձել: Ըստ վերջինիս կոլեգաների Նելլիից 9-10 հազար դոլարին համարժեք դրամի առևտուր են արել և այդ գումարը նրա մոտ է եղել:  Վարկածները շատ են, բայց հստակ ոչինչ չկա։

Նելլին երկու տղա երեխա ունի։ Ըստ հարևանների մեծ տղան արդեն ուսանող է, իսկ փոքրը տասը տարեկան։ Զարմանալի է, որ երկու ամսից ավելի է անհետ կորել է կինը և որևէ հետք չի հայտնաբերվել։  

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել