Օրերս բավականին մեծ աղմուկ էր բարձրացրել Նուբարաշեն ՔԿՀ-ում տեղի ունեցած միջադեպը: 
Պետք է համաձայնենք, որ այն, ինչ օրերս տեղի է ունեցել գաղութում, առաջին անգամ է այսպիսի աղմուկ բարձրացրել: Ակնհայտ է, որ այս մի քանի օրերի աղմուկի հարցում կոնկրետ հասցեատերեր կան:

Բնականաբար, ինչպես ասում են՝ այս խմորը շատ ջուր կտաներ: Միանգամից տեղական մամուլը սկսեց իրերին որոշակի գույներ հաղորդել: Անգամ կարծիք հնչեց, որ մեր առօրյա կյանքին վերաբերող բազմաթիվ ոլորտներ, որոնց մասին սովորական մարդիկ չեն էլ կասկածում, վերահսկվում են ազատազրկման վայրերից, ուստի Արփինե Հովհաննիսյան-Արթուր Օսիկյան հակամարտությունը պետք է դիտարկել հետևողական ու ծրագրավորված աշխատանք ՔԿՎ աշխատանքները տապալելու ուղղությամբ:

Բացի դա, որոշ լրատվականներ ակտիվ քննարկում ու վերլուծում էին, թե այս ամենն ում կարող է ձեռնտու լինել՝ Արդարադատության նախարարի՞ն, թե՞ ՔԿՀ-ի վարչության պետ Արթուր Օսիկյանին: 
Իրականում այս թնջուկը նրանցից ոչ մեկին ձեռնտու չէ: 
Նրանցից երկուսն էլ պատասխանատու պաշտոնյաներ են, ովքեր երբեք չէին ցանկանա, որպեսզի հիշատակվեին նմանատիպ միջադեպերով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել