Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) 2015-ի հոկտեմբերին հրապարակած ցանկի համաձայն՝ 1 շնչին ընկնող անվանական ՀՆԱ-ի (համախառն ներքին արդյունք) ցուցանիշով, առանց գնողունակության համաչափության (PPP) ցուցանիշի հաշվառման, Հայաստանը 117-րդն է 186 երկրների մեջ: Մեր երկրում 1 շնչին ընկնող անվանական ՀՆԱ-ն կազմել է 3547 դոլար: Մեր երկրից մեկ հորիզոնական բարձր գտնվում է Վրաստանը` 1 շնչին ընկնող 3720 դոլար անվանական ՀՆԱ ցուցանիշով, մեզանից մեկ հորիզոնական ցածր` Մարշալյան կղզիները` 3527 դոլար ցուցանիշով:

Նախկին խորհրդային հանրապետություններից մեզանից բարձր հորիզոնականներում են գտնվում Ղազախստանը` 11028 դոլար և 60-րդ տեղ, Ռուսաստանը` 8447 դոլար և 72-րդ տեղ, Թուրքմենստանը` 7534 դոլար և 76-րդ տեղ, Ադրբեջանը` 6794 դոլար և 79-րդ տեղ, Բելառուսը` 6583 դոլար և 81-րդ տեղ:

Հայաստանից ցածր դիրքեր են զբաղեցնում Ուզբեկստանը` 2130 դոլար և 132-րդ տեղ, Ուկրաինան՝ 2109 դոլար և 133-րդ տեղ, Մոլդովան` 1740 և 140-րդ տեղ, Ղրղզստանը` 1198 դոլար և 153-րդ տեղ, Տաջիկստանը` 949 դոլար և 160-րդ տեղ:

Այս ցուցանիշով Հայաստանից ավելի ցածր դիրքեր զբաղեցնող երկրների թվում են Ինդոնեզիան, Ֆիլիպինները, Վիետնամը, Հնդկաստանը, Պակիստանը և այլն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել