Համաշխարհային բանկի հրապարակած տվյալներով՝ Հայաստանն աշխարհի 26 երկրներից մեկն է, որտեղ իրականացվել է երեք կամ ավելի բարեփոխում:

Խոսելով բարեփոխումներից՝ պետք է առանձնացնել հետևյալ ուղությունները:

Սահմանային առևտուր: ԵՏՄ-ին միանալու շնորհիվ Հայաստանը կրճատել է ՌԴ-ի հետ առևտրի փաստաթղթային ու սահմանային ընթացակարգերի ժամանակն ու ծախսերը: Արդյունքում ներկրման համար պահանջվող ժամանակը 50 ժամից նվազել է՝ մոտավորապես կազմելով 3 ժամ: Այս ցուցիչով Հայաստանը 58-րդ հորիզոնականից հայտնվել է 29-րդում:

Հաջորդը դատավորների նշանակման համակարգն է, որը դարձել է ավելի անաչառ, և ընտրությունը կատարվում է պատահականության սկզբունքով՝ ավտոմատացված համակարգի միջոցով:

Ըստ զեկույցի՝ բիզնես սկսելու առումով Հայաստանն աշխարհում լավագույն երկրների շարքում է և 189 տնտեսությունների շարքում զբաղեցնում է 5-րդ հորիզոնականը: Բացի դրանից, Երևանում բիզնես սկսելու համար գործարարից պահանջվում է 3 օր: Սա Դանիայի ցուցանիշի հետ համադրելի արդյունք է:

Եվ վերջում, եթե աշխարհում միջինում սեփականության գրանցման համար պահանջվում է 48 օր, ապա Հայաստանում դրա համար հարկավոր է ընդամենը մեկ շաբաթ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել