Վան-Վասպուրականի բնակչության գաղթի մասին լուրը Վան հասավ 1915թ. հուլիսի 13-ին, և դրա հետ մեկտեղ նախատեսվում էր ռուսական զորքի նահանջ:
Արամ Մանուկյանը ռուսական զորքերի գեներալ Նիկոլաևին գրությունն ուղարկեց. «Մեզ անհայտ ռազմագիտական պատճառով լսում ենք, որ ռուս զորքը պիտի նահանջի: Մենք, որոշած լինելով մնալ, խնդրում ենք մեզ թողնել բավական ռազմամթերք, մեզ թողնել այն զենքը, որ դուք հնարավորություն չպիտի ունենաք տեղափոխելու, ձեր մթերանոցները, որոնք փոխադրելու հնարավորություն չունենաք, չփչացնեք»: Պատասխանը բացասական էր: Ռուսական զորքը ոչ միայն հեռանում էր այլև հրաժարվում էր թողնել զենք-զինամթերք վանեցիներին: Արամն ու պաշտպանության ղեկավար կազմը, որոնք որոշել էին մնալ և դիմադրել, այս լուրից հետո փոխեցին մտադրությունը, և տեղի ունեցած ժողովի ժամանակ որոշվեց կազմակերպել Վանի հայության գաղթը: Հովհաննես Թումանյանն ու Անդրանիկ Օզանյանն անվանեցին ռուսական զորքի այս անսպասելի նահանջը Վանից «մեծագույն դավաճանական քայլ հայ ժողովրդի նկատմամբ»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել