Աշխարհում չկա մեկ այլ մարդ, ով ավելի լավ կհասկանա մեզ, քան մայրիկը։ Այս դասերը դժվար է մոռանալ, մանավանդ, եթե հումորի զգացում ունեք։

1. Մայրիկն ինձ սովորեցրել է հարգել ուրիշի աշխատանքը. «Եթե պատրաստվում եք իրար սպանել, դուրս եկեք փողոց, նոր եմ հատակը մաքրել»։

2. Մայրիկն ինձ սովորեցրել է հավատալ Աստծուն. «Աղոթիր, որ այս կեղտը մաքրվի»։

3. Մայրիկն ինձ սովորեցրել է տրամաբանորեն մտածել. «Որովհետև ես այդպես ասացի, ահա թե ինչու»։

4. Մայրիկն ինձ սովորեցրել է մտածել հետևանքների մասին. «Հիմա կընկնես պատուհանից ու քեզ հետս խանութ չեմ տանի»։

5. Մայրիկն ինձ բացատրել է պատճառահետևանքային կապը. «Եթե հիմա չդադարես լաց լինել, ծեծ կուտես»։

6. Մայրիկն ինձ սովորեցրել է անել անհնարինը. «Փակիր բերանդ ու ճաշդ կեր»։

7. Մայրիկն ինձ սովորեցրել է դիմացկուն լինել. «Սեղանից չհեռանաս, քանի դեռ ամբողջը չես կերել»։

8. Մայրիկն ինձ սովորեցրել է խիզախորեն նայել ապագային. «Սպասիր, ես քեզ հետ տանը կխոսեմ»։

9. Մայրիկն ինձ սովորեցրել է ինքնուրույն բուժվելու հիմունքները. «Եթե չդադարես աչքերդ շլդիկացնել, ողջ կյանքում այդպես կմնաս»։

10. Մայրիկն ինձ սովորեցրել է ճկունության. «Նայիր՝ վիզդ ինչ կեղտոտ է հետևից»։

11. Մայրիկն ինձ էքստրասենսություն է սովորեցրել. «Սվիտերդ հագիր, ես գիտեմ, որ մրսում ես»։

12. Մայրիկն ինձ սովորեցրել է՝ ինչպես մեծանալ. «Եթե չուտես բանջարեղեն, չես մեծանա»։

13. Մայրիկն ինձ սովորեցրել է գենետիկայի հիմունքները. «Հորդ ես քաշել»։

14. Մայրիկն ինձ սովորեցրել է՝ ինչպես պետք է պահել. «Հերիք է քեզ հորդ նման պահես»։

15. Մայրիկն ինձ սովորեցրել է հավատալ անհնարինին. «Ես քեզ 5 մատիս պես գիտեմ»։

16. Մայրիկն ինձ սովորեցրել է ամեն ինչում լավը տեսնել. «Էլի սենյակդ խոզանոց ես սարքել»։

17. Մայրիկն ինձ սովորեցրել է՝ որտեղից է ձեռք բերվում իմաստությունը. «Կհասնես իմ տարիքին, նոր կիմանաս»։

18. Մայրիկն ինձ սովորեցրել է «կատակել». «Երբ խոտհնձիչով ոտքերդ կտրես, չհամարձակվես լաց լինելով վազել ինձ մոտ»։

19. Մայրիկն ինձ սովորեցրել է ապրել իրականությունում. «Ես քեզ արդեն հազարերորդ անգամ եմ ասում՝ այդքան մի չափազանցրու ամեն ինչ»:

20. Մայրիկն ինձ սովորեցրել է չնախանձել. «Աշխարհում կան շատ խեղճ երեխաներ, ովքեր չունեն քո ծնողների նման հրաշալի ծնողներ»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել