Քիչ առաջ հայտնի դարձավ, որ ի վերջո հետ են տվել Քամփ Արմենի սեփականության վկայականը Գեդիկփաշայի հայկական բողոքական եկեղեցու հիմնադրամին: Վերջապես: Ես մշտապես լավատեսություն էի հայտնում, որ Ստամբուլում հայերի պայքարը դրական ելք է ունենալու: Լավատեսությունս կապված էր պայքարի խորության, կարևորության և բովանդակության հետ: Միշտ նշել եմ, որ Քամփ Արմենը հայերիս համար շատ խորհրդանշական է, ինչն էլ ճամբարը փրկելու պայքարը շատ նվիրական էր դարձնում: Տասնյակ գիշերներ հայ ակտիվիստները թույլ չտվեցին քանդել պատմական շինությունը, որտեղ տասնյակ հայ երեխաներ՝ ամբողջ Փոքր Ասիայից, Արևմտյան Հայաստանից, տանիք են գտել, սովորել հայերեն, ծանոթացել հայկական մշակույթին, վերգտել և խորացրել հայկական ինքնությունը: Սա պետք է ՆԱԽԱԴԵՊ լինի ոչ միայն Թուրքիայում, այլ նաև Հայաստանում, այո, այո, Հայաստանում: Եթե Թուրքիայում հնարավոր է կանխել Հայոց ցեղասպանությունը խորհրդանշող պատմական շինության ոչնչացումը, ապա Հայաստանում ևս պետք է կարողանանք փրկել մեր պատմությունը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել