Շփման գծում դիտարկում է անցկացվել Մարտակերտ-Թարթառ ճանապարհահատվածում՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մասնակցությամբ:

Դիտարկման ժամանակ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչն անցել են ադրբեջանական տարածք ԼՂՀ կողմից:

Հետաքրքրական է, որ դիտարկման ավարտին ադրբեջանական կողմից գրանցվել է գնդակոծություն ավտոմատ հրազենից:

Թե ինչպես առաջիկայում կարձագանքի ԵԱՀԿ-ն համանախագահների ներկայությամբ տեղի ունեցածի առնչությամբ, և ինչ հետևանքներ դա կունենա, ցույց կտա ժամանակը (լավատեսության առիթ առանձնապես չկա), սակայն նվազագույնը պետք է փաստել, որ առաջնագծում նույնիսկ դիտորդական խմբերի ավելացումն ու մշտական ներկայությունը չի երաշխավորում ադրբեջանական սադրանքների զսպում (վերջին շրջանում շատ է խոսվում դիտորդական խմբերի թվի մասին):

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել