«Սպարտակ» տեղափոխված Յուրա Մովսիսյանն ուղերձ է հղել «Կրասնոդարի» երկրպագուներին, որը փոխանցում է ռուսաստանյան ակումբի պաշտոնական կայքը:

«Կրասնոդար» ֆուտբոլային ակումբն ընդմիշտ կմնա իմ սրտում: Ես եկա այս թիմ, երբ այն միայն պատրաստվում էր առաջին մրցաշրջանն անցկացնել Պրեմիեր լիգայում: Կարծում եմ` մենք կարողացանք արժանանալ ֆուտբոլասերների համակրանքին և ստիպեցինք, որպեսզի երկրում բոլորըմեզ հետ հաշվի նստեն: Մեծ շնորհակալություն երկրպագուներին, ովքեր ինձ ջերմ աջակցություն են ցուցաբերել առաջին իսկ օրվանից: Ես շնորհակալ եմ նրանցից, և իմ ամեն գոլն ու մեր բոլոր հաղթանակներն առաջինը հենց նրանց են նվիրված:

«Կրասնոդարը» դեռ շատ երիտասարդ թիմ է: Նրա երկրպագուների բանակը միայն մեծանում է, և վստահ եմ, որ այդպես էլ կշարունակվի:

Առանձին շնորհակալություն եմ ցանկանում հայտնել ակումբի հիմնդիր և նախագահ Սերգեյ Նիկոլայի Գալիցկիին, ով գրեթե կատարյալ պայմաններ է ստեղծում ֆուտբոլիստների մարզումներ և պրոֆեսիոնալ աճի համար: Մի վայրկյան չեմ կասկածում, որ նման նախագահի հետ ակումբի ապագան պայծառ է:

Ինչ վերաբերում է «Սպարտակ» տեղափոխությանս, ես երբեք չեմ թաքցրել, որ ցանկանում եմ հանդես գալ գերակումբում: «Սպարտակը» Ռուսաստանի ամենատիտղոսակիր ակումբն է, այն հայտնի է ոչ միայն Ռուսաստանում, այլ նրա սահմաններից դուրս: Կարծում եմ, որ իմ տեղափոխությունը «Սպարտակ» քայլ առաջ կլինի իմ կարիերայում:

Չեմ թաքցնում, որ ամեն անգամ «Կրասնոդարի» դեմ խաղալիս ես տարբեր զգացողություններ կունենամ: Սակայն ֆուտբոլիստը պետք է մտածի իր թիմի հաղթանակի համար, և ես բացառություն չեմ: Հուսով եմ` «Կրասնոդարի» երկրպագուները կհասկանան ինձ»,-իր ուղերձում նշել է Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստը:
sportArmenia

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել