Ինչպես հայտնում են ԱՊՀ Միջպետական վիճակագրական կոմիտեից՝ այս տարվա առաջին երեք եռամսյակում նախորդ տարվա դեկտեմբերի համեմատ ԱՊՀ երկրների սպառողական ապրանքների գներն աճել են 14.3 տոկոսով, այդ թվում՝ պարենային ապրանքներինը՝ 12.4 տոկոսով:

Ի ուրախություն մեզ՝ Հայաստանում նման գնաճ տեղի չի ունեցել: Նույն ժամանակահատվածում սպառողական ապրանքների գները ոչ միայն չեն աճել, այլ նաև նվազել են 2 տոկոսով:

Ինչ վերաբերում է պարենային ապրանքներին, ապա դրանք Հայաստանում էժանացել են 6.2 տոկոսով:

Համեմատության համար նշեմ, որ Ռուսաստանում պարենային ապրանքները թանկացել են 10.2, սպառողական ապրանքները՝ 10.4 տոկոսով: Իսկ ահա Ադրբեջանում թանկացումը կազմել է համապատասխանաբար 3.4, և 2.6 տոկոս:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել