1. Եթե ձեզ քննադատում են, նշանակում է, որ դուք ամեն ինչ ճիշտ եք անում, քանի որ մարդիկ հարձակվում են նրանց վրա, ովքեր խելք ունեն:

2. Անկախ հանգամանքներից` ստեղծեք հնարավորություններ:

3. Բորբոքվածությունը քեզ կդարձնի հիմար:

4. Նրբությունը չի կարելի կոտրել:

5. Կարևոր չէ, թե դու ինչ ես տալիս: Կարևորը, թե ինչպես ես տալիս:

6. Եթե ձեզ ասեմ, որ գերազանց տղա եմ, դուք կկարծեք, որ ես պարծենում եմ: Եթե ձեզ ասեմ, որ ոչինչ չարժեմ, դուք կկարծեք, որ ես ստում եմ:

7. Դատարկ գլուխները ունեն երկար լեզու:

8. Եթե դու մտածում ես այն բանի մասին, ինչն անհնար է, նշանակում է, որ դու ինքդ ես այնպես անում, որ դա անհնարին լինի:

9. Նպատակը ուղղություն է շարժվելու համար:

10.Որքան բարդ է մեթոդը, այնքան քիչ է ազատությունը: Հավատարիմ լինելով մեթոդներին և ընթացակարգերին՝ մենք մեզ համար ստեղծում ենք սահմանափակումներ:

11. Իմ գլխավոր թշնամին ես եմ:

12. Միշտ կարող եք ներել ձեզ սխալների համար, եթե դուք քաջություն ունենաք ճանաչել դրանք:

13. Օգտագործիր միայն այն, ինչը աշխատում է: 

14. Լավ մենամարտիկը նա չէ, ով լարված է, այլ նա, ով պատրաստ է: Նա չի մտածում և չի երազում: Նա պատրաստ է այն ամենին, ինչ կարող է տեղի ունենալ:

15. Ես չեմ վախենում նրանից, ով 10000 հարված է սովորում: Ես վախենում են նրանից, ով սովորում է մեկ հարվածը 10000 անգամ:

16. Իմաստունը կարող է հնարավորինս շատ հիմարից հարցեր իմանալ, քան հիմարը կարող է իմաստունից իմանալ պատասխաններ:

17. Ճշմարտությունը ճանապարհներ չունի: Ճշմարտությունը կենդանի է, հետևողական և փոփոխական:

18. Պարզությունը արվեստի ամենաբարձր մակարդակն է:

19. Փողերը իմաստ չունեն: Դրանք ուղղակի միջոցներ են, թույլ տալով քեզ հասնել որոշակի նպատակների՝ պետք է գիտակցել, թե դրանք ինչի են ընդունակ, և ամենագլխավորը՝ ինչի ընդունակ չեն:

20. Պետք է ընդունել այն փաստը, որ մի օր ժամանելու է մահը: Դադարեք երազել հավերժ գարնան մասին, և այդ դեպքում ամառը և ձմեռը ձեզ երջանկություն կշնորհեն:

21. Լավ սնվող մարդուն դժվար է հավատալ, որ գոյություն ունի մի երևույթ, որը կոչվում է սով:

22. Որպեսզի կարողանաք ապրել ներկայիս կյանքով, պետք է մոռանաք ամեն բան:

23. Մի մոռացիր, իմ ընկեր, որ կյանքը շատ կարճ է, որ քո մեջ կուտակես բացասական էներգիա: Հաճույքով ինչ-որ մի բան պլանավորիր և հասիր նպատակներիդ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել