Այս տարին բերքառատ էր գյուղատնտեսական ոլորտում: Հոկտեմբերի վերջի դրությամբ մեր երկրից արտահանվել է 64800 տոննա թարմ պտուղ-բանջարեղեն` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 38 550 տոննայի դիմաց:

Խաղողի արտահանման ցուցանիշը հասել է 8500 տոննայի: Զգալիորեն աճել է խնձորի արտահանումը: Նախորդ տարվա 14 տոննայի դիմաց այս տարի երկրից դուրս է եկել 690 տոննա խնձոր:

Ինչ վերաբերում է տանձին, ապա այս տարվա արտահանման ցուցանիշը նախորդ տարվա արձանագրած ցուցանիշին գերազանցում է ավելի քան երկու անգամ: Արտահանման ծավալներով աննախադեպ էր արքայանարինջի իրացումը: Նախորդ տարվա երեք տոննայի դիմաց այս տարի արտահանվել է մոտ 1016 տոննա արաքայանարինջ:

Ինչպես տեսնում ենք՝ առատ բերքը նպաստել է ոչ միայն ներքին շուկայի առատությանը, այլ նաև արտահանման ցուցանիշների զգալի բարելավմանը: Հաշվի առնելով արտաքին տնտեսական մի շարք գործոններ՝ այս տարվա արտահանման բարձր ցուցանիշները զգալիորեն ազդեցին տնտեսության աճման դրական միտման վրա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել