Եթե ուսումնասիրենք գյուղատնտեսության վերջին ցուցանիշները, ապա կտեսնենք, որ տնտեսական դաշտում գերակա ճյուղ հայտարարված ոլորտն այս տարի գրանցել է աննախադեպ դրական արդյունք:

Բերքառատ տարին նպաստել է արտահանման ավելացմանը: 
Մասնավորապես, հայկական պտուղ-բանջարեղենը հիմնականում արտահանվել է Ռուսաստանի Դաշնություն, Վրաստան, Ղազախստան, Բելառուս, Լեհաստան, ԱՄԷ, Քուվեյթ և Չեխիա։

Հատկանշական է. որ տնտեսական ոչ հաջող շրջան ապրող երկրում, որտեղ բնակչության գնողունակությունը զգալիորեն վատթարացել է, այս տարի հայկական գյուղարտադրանքի նկատմամբ պահանջարկը զգալիորեն ավելացել է:

Խոսքը գնում է ՌԴ-ի մասին: Եթե նախորդ տարի հայկական թարմ պտուղ-բանջարեղենի ընդհանուր ծավալի 34 տոկոսն էր բաժին հասնում ռուսական շուկային, ապա այս տարի այդ թիվը հասել է 84 տոկոսի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել