Ինչպես գիտենք, տնտեսության զարգացման գործում իրենց ազդեցությունն են թողնում արտաքին գործոնները: Այդ ազդեցությունը կարող է արտահայտվել ինչպես լավ, այնպես էլ վատ իմաստով:

Խոսելով բացասական ազդեցության մասին՝ պետք է նկատել, որ այս տարի մեր տնտեսության «դիմադրողականությունը» բարձացել է:

Մեր տնտեսությունն արձանագրեց աճի դրական դինամիկա: Ինչպես գիտենք, այս տարի ՀՀ տնտեսության առաջ ծառացած խնդիրներից մեկն արտահանման դրական միտման շարունակությունն ապահովելն էր, ինչը և որոշակիորեն հաջողվեց: Չնայած որոշ գործընկեր երկրներում առկա գնողունակության անկման զգալի տեմպերին՝ արտահանողներին հաջողվեց պատվով դուրս գալ այս իրավիճակից՝ ավելացնելով հայկական ապրանքների իրացման միջավայրը:

Այլ կերպ ասած, փնտրելով նոր գործընկեր պետություններ, հնարավոր եղավ ոչ միան ապահովել իրացումը, այլ նաև զարգացնել եղած տնտեսական հարաբերությունները:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել