Հեղինակավոր ռուսական կայքերից մեկը հաղորդում է, թե իսպանական լրատվամիջոցները գրում են այն մասին, որ ՌԴ-ի արտաքին քաղաքականությունը նորանոր դաշնակիցներ է ներգրավում:

Ուշադրություն՝ «իսպանական լրատվամիջոցները»: Նյութում նշվում է «El Mundo» կայքում հայտնված մի վերլուծաբանի կարծիք և ևս մեկ կայք, որը հղում է արել «El Mundo»-ին:
Երբ ես կարդում եմ՝ «այս կամ այն երկրի ԶԼՄ-ներն այսինչ թեմայի վերաբերյալ» կամ «ինչ-որ մի պետության լրատվամիջոցները կարծում են, որ»... և այլն, միանգամից մտածում եմ, որ տվյալ երկրի մի շարք լրավամիջոցներ այդ բովանդակությամբ հոդվածներ են տպել տևական ժամանակ, որը չի վրիպել, օրինակ, ռուսների կամ անգլիացիների աչքից:

«Իսպանական լրատվամիջոցներ» ասելով, եթե նկատի ունեն էդ վերլուծաբանին, ուրեմն Աֆրիկա մայրցամաքը շուտով պատերազմ է սկսելու Եվրոպայի դեմ, որովհետև 5 օր առաջ մի սևամորթ ասում էր, որ չեն սիրում եվրոպացիներին, որովհետև իրենց նկատմամբ բարեհամբյուր չեն:

Այս թեմայի շուրջ էլի եմ խոսել: Իրականում ռուսները հաճախակի են ներկայացնում «կիսատ» պատկերներ՝ կապված համացանցի արձագանքների, միջազգային լրատվամիջոցների անդրադարձների և այլնի հետ: 
Նման հիպերաշխատելաոճով պարզապես ընթերցողին պատճառում են անհագ ծիծաղ և անմոռանալի ժամանց:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել