Դժվար է ենթադրել, որ կրթության համար պատասխանատու պաշտոնյաները ցանկանում են, որ երիտասարդները կրթված լինեն: Հակառակը, նրանց խնդիրը միայն տեղեկություն հաղորդելն է` առանց մտավոր կարողություններ զարգացնելու: Կրթությունը երկու նպատակ պետք է հետապնդի. առաջինը՝ որոշակի գիտելիքներ տալ՝ գրել և կարդալ, լեզուներ և մաթեմատիկա և այլն, երկրորդ՝ այնպիսի մտավոր հմտություններ մշակել, որոնք մարդուն թույլ կտան գիտելիքներ ձեռք բերել, սեփական կարծիք ձևակերպել: Առաջինը կարող ենք անվանել տեղեկություն, հմտություն, երկրորդը՝ ինտելեկտ: Տեղեկության օգտակարությունն ընդունելի է և՛ գործանականում, և՛ տեսականորեն. ժամանակակից պետությունն անհնար է առանց գրագետ քաղաքացիների: Բայց ինտելեկտի օգտակարությունն ընդունելի է միայն տեսականորեն, ոչ գործնականում. ցանկալի չէ, որ սովորական մարդիկ մտածեն, քանի որ մտածող մարդկանց դժվար է վերահսկելը, և նրանք վարչական դժվարություններ են առաջացնում: Միայն պահնորդը, Պլատոնի խոսքով ասած, կարող է մտածել, մյուսները ենթարկվում են կամ գնում առաջնորդների ետևից ոչխարի հոտի նման: Այս դոկտրինը, որը հաճախ ենթագիտակցության մեջ է շարունակում գոյությունը, հաջողությամբ դիմանում է քաղաքական ժողովրդավարության նորամուծություններին և հաճախ արմատապես խեղաթյուրում բոլոր ազգային կրթական համակարգերը:
Բերտրան Ռասելի այս միտքը կարծես այսօրվա համար նաև արտահայտված լինի, իսկը Հայաստանյան իրականության համար:)))))

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել