Բաքվի բռնապետի վարչակարգը, երբեմն-երբեմն ակնհայտորեն անհաջող կերպով փորձելով Արցախյան հակամարտությանը տալ նաև կրոնական երանգ, ակնհայտորեն սարսափած է սեփական երկրում նաև ավանդական մահմեդականության ուղղությունների հետևորդ հավատացյալների ակտիվությունից:

Վերջին՝ ուղղակի արտառոց, դեպքը կապված է երկրի մեծությամբ երկրորդ Գանձակ (Գանջա) քաղաքում շիայականության հետևորդ մահմեդականների՝ Աշուրայի սգո արարողությունների շրջանակում երթի արգելմանը, նույն քաղաքի «Շահ Աբաս» մզկիթում թվով քսանվեց հավատացյալների ձերբակալությանը և շիաների համար այդ կարևորագույն օրը ազանի և ուրբաթօրյա աղոթքի արգելմանը:

Ավանդական շիայականության տեսանկյունից Բաքվի բռնապետի նման գործելաոճը բացահայտ մարտահարավեր է՝ նետված ոչ միայն սեփական երկրի մահմեդական հավատացյալ բնակչությանը, այլ նաև ողջ շիայական աշխարհին, որի շրջանակներում նույն վարչակարգը ձգտում է Ադրբեջանը ներկայացնել որպես Իրանի Իսլամական Հանրապետությունից հետո շիայականության երկրորդ պատվարը և հանիրավի օգտագործել այս շինծու առասպելը նաև Հայաստանի (ներառյալ Արցախը) դեմ քարոզչական պատերազմում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել