Առավոտյան արթնացա ու որոշեցի սահմանադրական բարեփոխումներին ես էլ դեմ լինել: Դե հա, տենց ա, չէ՞, ով շուտ ա արթնանում, բարեփոխումներին դեմ ա:

Որպես հաջորդ քայլ՝ որոշեցի գործող «Ոչ»-ի ճակատներից մեկին միանալ: Աջ նայեցի, ձախ նայեցի ու մի քանի անուններ հայտնաբերեցի, ովքեր «Ոչ»-ի ճակատի լիդերներից են:

Ցանկանում էի միանալ Ժիրայր Սեֆիլյանի «Ոչ»-ի ճակատին, հետո հիշեցի, որ էս մարդն ապրիլի 24-ին, երբ ամբողջ աշխարհը հիշում ու սգում էր անմեղ զոհերի հիշատակը, քաղաքական կոչերով քաղաքական դիվիդենտներ էր հավաքում:

Դե անցում կատարեցի ու Պարույր Հայրիկյանին հիշեցի, հիշեցի ու հիասթափվեցի: Էս մարդն էլ 20.000.000 դրամ ա ուզում՝ մի քանի ամիսը մեկ ուսը բուժելու համար:

Լևոն Զուրաբյանին միանալն էլ տարբերակներից մեկն էր: Խորը մտածեցի ու հասկացա, թե ինչու է Զուրաբյանը դեմ բարեփոխումներին: Նա ցանկանում էր, որ այդ հայեցակարգերի մեջ Անթալիայում հանգստանալու պարտադիր կետ լինի հայերի համար, ու քանի որ այդ առաջարկը չի ընդունվել, ինքը նեղացել ու դեմ է:

Մնաց՝ վաղը շուտ արթնանամ ու մի «Ոչ»-ի ճակատ էլ ես բացեմ, բա հո մոդայից հետ չե՞մ մնա: Ճ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել