Ես միշտ էլ հատուկ հարգանք եմ ունեցել Նիկոլ Փաշինյանի անձի ու քաղաքական գործունեության, սկզբունքների ու հայացքների հանդեպ: Լինելով Կոնգրեսի համակիր՝ հասկացել եմ Նիկոլի անհամաձայնությունները, տարաձայնությունները ՀԱԿ-ի հետ, ըմբռնումով մոտեցել իր դիրքորոշումներին: Չեմ ողջունել, երբ Կոնգրեսի կամ այլ ընդդիմադիր շրջանակների ներկայացուցիչները «կպել» են Նիկոլին (խոսքը բանավեճի ու քննադատության մասին չէ, դա նորմալ է), և հակառակը, երբ նիկոլականներն են «կպել» ՀԱԿ-ին ու մյուս ընդդիմադիր ուժերին: Ընդհանրապես ինձ համար անընդունելի է ընդդիմադիր դաշտում գործող ուժերի՝ իրար վրա ցեխ շպրտելը, ինչքան էլ նրանք տարբեր հարցերում տարբեր դիրքորոշումներ ունենան...

Բայց, ցավոք, սահմանադրական փոփոխությունների ու հանրաքվեի պահով այսօր Նիկոլն իրեն դուրս է դրել ընդդիմադիր դաշտից: Չեմ ասում, թե տեղափոխվել է իշխանական դաշտ, բայց որ ներկա հանգուցային գործընթացներում՝ որպես ընդդիմադիր, նա չկա, անառարկելի է ու փաստ, ինչքան էլ քննադատի իշխանությանն ու Սերժ Սարգսյանին... Սա ցավով ու ափսոսանքով եմ ասում....

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել