Բնավ ինձ տարօրինակ է Պարույր Հայրիկյանի տեսակետները առաջիկա նախագահական ընտրությունների հետ կապված այնքանով, որքան նա հստակ սահմանումներ չի կատարում:
Մեծ հարգանքով պետք է նշեմ՝ Հայրիկյանի անցած ճանապարհը արժանի է գնահատականի՝ սկսած ԱՄԿ-ից մինչև անկախության համար մղվող պայքարի ու Արցախյան ազատամարտին ներդրում ունենալու համար: Այո, հենց անակախականություն էլ ինձ թույլ է տալիս մտորելու, թե ինչու Հայրիկյանը առաջնային չի խոցում Հայաստանի անկախությանը սպառնացող եվրասիականությանն ու նրան հարող հայաստանյան քաղաքական ուժերին: 
Ուստի կարող եմ ենթադրել, որ պարոն Հայրիկյանը կա՛մ հեռացել է անկախական իր գաղափարներից, կա՛մ չի գիտակցում զարգացումների լրջությունը: Այսպիսով, հասկանալով նրա անցած ճանապարհը, նորից գալիս եմ առաջին ենթադրությանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել