Pastinfo.am-ը գրում է.
«Փաստինֆո»-ին նոր տեղեկություններ է հայտնի դարձել, խորթ հոր կողմից իր փաստացի ամուսնական հարաբերությունների մեջ գտնվող կնոջ դստեր նկատմամբ անառակաբարո գործողություններ կատարելու գործով:
 
Նշենք, որ գործը գտնվում է Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանում և ընդունվել է դատավոր Արթուր Ադամյանի վարույթ:
 
Մասնավորապես, մեր տեղեկություններով՝ մայրը տեղեկանալով, որ իր հետ փաստացի ամուսնական հարաբերությունների մեջ գտնվող ամուսինն իր դստեր նկատմամբ անառակաբարո գործողություններ է կատարել՝ անտարբերություն է դրսևորել, ավելին, հագուրդ է տվել ամուսնու անառողջ կրքերին՝ աղջկա ներկայությամբ, ով ևս մասնակիցն է եղել այդ ամենին:
 
Փաստացի ամուսնական հարաբերությունների մեջ գտնվող կնոջ՝  37-ամյա ամուսինն անառողջ սեռական հետաքրքրություն է ունեցել կնոջ անչափահաս դստեր նկատմամբ և անառակաբարո գործողություններ է կատարել ակնհայտ 14 տարին չլրացած աղջկա նկատմամբ:
 
Խորթ հոր կողմից աղջկա նկատմամբ առաջին անգամ անառակաբարո գործողություններ կատարելուց հետո այդ մասին տեղեկացել է աղջկա ավագ քույրը, ով վիճել է խորթ հոր հետ և այդ մասին տեղեկացրել նաև մորը, սակայն մայրը ոչ միայն չի հավատացել, այլև անտարբերությամբ է վերաբերվել այդ լուրին:
 
Իսկ այդ ընթացքում 14 տարին չբոլորած աղջիկը պարբերաբար դարձել է խորթ հոր անառողջ սեռական հետաքրքրությունների զոհը, այդ ամենn իր աչքով տեսել է անչափահաս աղջկա՝ իրենից  մեծ՝ անչափահաս քույրը, ով ևս խորթ հոր զոհն է դարձել, այս դեպքում. տղամարդը փակի տակ է պահել աղջկան՝ ապօրինի զրկելով ազատությունից: 
 
Բանը հասել  է նրան, որ տղամարդը միևնույն անկողնում քնել է կնոջ և վերջինս 14 տարի չբոլորած դստեր հետ, միաժամանակ նրանց երկուսի նկատմամբ էլ կատարելով ինտիմ բնույթի գործողություններ՝ հագուրդ տալով իր սեռական կրքերին: 
 
Բացի այդ տղամարդու գործողություններից տուժել են իր հետ փաստացի ամուսնական հարաբերությունների մեջ գտնվող կնոջ՝ ներկայումս 12-ամյա որդին,  ում նա ստիպել է մուրացկանությամբ զբաղվել և այդ գումարով գնել իր համար ծխախոտ և ալկոհոլային խմիչքներ:
 
Տղամարդուն մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 132.2-րդ հոդվածի 1-ին մասով, 133-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով, 142-րդ  հոդվածի 2-րդ մասի 3-րդ և 4-րդ կետերով և 142-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 4-րդ կետերով:
 
Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել