Կեղծված է ոչ թե պատմությունը, ոչ թե մեր անցյալը, այլ մեր ներկան: Մենք թաթախված ենք ստի մեջ.............. 
Կարդալով պատմության կեղծման մասին՝ ակամայից ցանկություն է առաջանում վերականգնելու սրբապղծության ու դավաճանության համար հրապարակային մահապատժի կիրառումը...

ԵՊՀ հրատարակած Հայոց պատմության դասագրքում, Ղարաբաղյան շարժումից սկսած՝ ղարաբաղյան պատերազմի և մինչև մեր օրերի պատմությունն ամբողջությամբ կեղծված է։ Ակնհայտորեն գործել է հետևել հրահանգը. հնարավորինս շրջանցել, անտեսել կամ եթե դա հնարավոր չէ, արժեզրկել ու սևացնել այն ամենը, ինչ կապված է «Ղարաբաղ» կոմիտեի, նրա անդամների, Հայոց համազգային շարժման, վերջինիս իշխանության, Լևոն Տեր-Պետրոսյանի հետ։ Ադրբեջանական ու թուրքական պատմագրությունը շատ ավելի հարգանքով է վերաբերվում պատմական փաստերին, քան այս գրքի հեղինակները։ Հեղինակներ ասելով՝ պետք է նկատի ունենալ հետևյալ հիերարխիկ շարքը՝ ԵՊՀ պատմության ֆակուլտետի դեկան Էդիկ Մինասյան, գրքի խմբագիր Հրաչիկ Սիմոնյան, ռեկտոր Արամ Սիմոնյան, կրթության նախարար Ա. Աշոտյան, համալսարանի խորհրդի նախագահ Սերժ Սարգսյան։

Եթե սա լիներ մի մարդու հեղինակային մենագրություն, կարելի էր նաև ընդհանրապես չնկատել ու չանդրադառնալ (նման աղբով լիքն է վերջին երկու տասնամյակը)։ Բայց սա պետականորեն հաստատված դասագիրք է բուհերի համար։ Ահա, պետականորեն հաստատված այս դասագրքի՝ 1988-ից առ այսօր շարադրանքը խոտան է։ Այն այլ բան չէ, քան խորհրդային տարիներին հայտնի մի «Ագիտատորի և պրոպագանդիստի բլոկնոտ»՝ հօգուտ գործող ռեժիմի։ Եվ այս խայտառակությունը պարտադիր պետք է դասավանդվի բոլոր բուհերում, իսկ այն դասավանդող դասախոսները ակամա պետք է ստանձնեն ռեժիմի ագիտատորների ու պրոպագանդիստների դերը։

Կից նյութն`այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել