Հայաստանի մարզերի հիվանդանոցները նոր սարքավորումներով համալրվելու խնդիրներ ունեն: Նամանավանդ այն մարզերը, որոնք գտնվում են սահմանային գոտում, պետք է լինեն պետության առանցքային ուշադրության կենտրոնում:

Օրերս ԱՄՆ-ից Հայաստան էին ժամանել «Գլենդեյլ Ադվենտիստ» բժշկական կենտրոնի շուրջ 40 մասնագետներ, ովքեր որոշակի առաքելություն էին իրականացնում Տավուշի մարզում: 
Բացի սա, Առողջապահության նախարարության կողմից հավատարմագրված բուժաշխատողները մարզի բնակչության շրջանում կատարել են 800 ախտորոշիչ հետազոտություն և 40 վիրահատություն:

ԱՄՆ-ից ժամանած մասնագետները և «Հայաստան» համահայկական հիմնադրամը մեծ քանակությամբ բժշկական սարքավորումներ, այդ թվում` անեսթեզիոլոգիական սարքեր, ինչպես նաև ժամանակակից հագեցվածությամբ երկու շտապօգնության մեքենա են նվիրել Նոյեմբերյանի բժշկական կենտրոնին:

Բժշկական խմբի կազմում ընդգրկված են եղել հայ և օտարազգի մի շարք մասնագետներ:

Կարծում եմ՝ նման ծրագրերը չափազանց կարևոր են Հայաստանի համար, և կարծում եմ՝ պետք է նման նախաձեռնությունները շարունակական լինեն նաև մյուս մարզերում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել